Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Սարսափ ֆիլմերի ազդեցությունն ու հետևանքները. tert.am

Սարսափ ֆիլմերի ազդեցությունն ու հետևանքները. tert.am

Սարսափ ժանրում նկարահանված ֆիլմերը դիտած անձինք տարբեր կերպ են արձագանքում դրանց։ Մի շարք տխրահռչակ դեպքեր են տեղի ունեցել անմիջապես սարսափ ֆիլմ դիտելուց հետո։ Դրանց ցուցակը ներկայացնում է creu.ru-ն։

 

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի ուսանողներին այնքան է տպավորել «Գերեզմաններ փնտրողները» ֆիլմը, որ նրանք որոշել են ինքնուրույն ֆիլմ նկարահանել ֆիլմի լքված հոգեբուժարանի մասին։ Ռիվերվյու կոչվող հիվանդանոցը գտնվում է Կոքուիթլամում (Կանադա)։ 2012-ի հունիսի 19-ին երիտասարդների խումբն ուղևորվել է այդ հիվանդանոց, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել։

 

Martyrs ֆիլմը դիտելուց հետո, 15-ամյա Սիդնի Գարսիան խեղդամահ է արել իր փոքր քրոջը և փորձել է կտրել իր երակները, սակայն նրան հաջողվել է փրկել։ Ոստիկանությանը նա ասել է. «Այս աշխարհում բոլորը հրեշներ են, իսկ իմ քույրը նրանցից մեկն է»: Սիդնին 2 տարի անց է կացրել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հաստատություններում, որտեղ կախվել է սավանից պատրաստած պարանով։ 

 

 

The Texas Chainsaw Massacre ֆիլմը դիտելուց հետո ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Լա-Կրոս քաղաքի բնակիչ Էդվարդ Թեոդոր Հեյնը սպանել և մասնատել է 2 կնոջ (ևս երեք սպանություններ դեռ ապացուցված չեն)։ Գիշերը նա դուրս էր գալիս իր զոհերին որսալու։ Մինչ այսօր Հեյնը համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասարսափելի մարդասպաններից մեկը։

 

Անգլիայի Էսսեքսից գործազուրկ Ջոն Վուդն այնքան է տպավորվել The Poughkeepsie Tapes ֆիլմով, որ անասելի դաժանությամբ և տեսաձայնագրելով սպանել է 13 մարդու։ 2009-ին նրան մահապատժի են ենթարկել:

 

Իսպանիայից 16-ամյա դպրոցական Սերխիո Դոմինգեսը Sinister ֆիլմը դիտելուց հետո չի կարողացել հանգիստ քնել։ Նրան տանջել են գիշերային մղձավանջները, և թվացել է, որ իրեն մշտապես հետևում են։ Արդյունքում նրա նյարդերը տեղի են տվել, և նա կախվել է իր տան ետնաբակում այնպես՝ ինչպես ֆիլմում։

 

Այն, որ ֆիլմերը կարող են ազդեցություն ունենալ անձի հոգեկանի վրա՝ փաստ է, սակայն անհրաժեշտ է տարբերակել, որ խնդիրը ոչ թե ֆիլմերում է կամ դրանց ժանրում, այլ անձանց հոգեբանական պատրաստվածության և ֆիլմերին արձագանքելու անհատական մոտեցման մեջ։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. malinalife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ